Բաժիններ՝

«Հագուստ ներկրողներն այլևս բողոքի ակցիաներ չեն անում, հարցը կարգավորվել է»․ ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Կառավարությունում անդրադարձավ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված մեղադրանքներին։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ Մ. Մինասյանին մեղադրելու հետ կապված բավականաչափ տեղեկատվություն արդեն տարածվել է, իսկ մյուս հանգամանքներն արդեն հանդիսանում են նախաքննության գաղտնիք, և տեղին չի համարում դրանք առավել առարկայական ներկայացնել։

«Ինչպես հրապարակումից է երևում, դատարանը որոշում է կայացրել՝ անդրադառնալով և գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմքերը՝ որոշում է կայացվել բավարարել քննիչի միջնորդությունը։ Դատարանը բավարարել է նաև քննիչի մեկ այլ միջնորդություն Միքայել Մինասյանի գործերի կառավարիչի՝ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու մասին»,- ասաց Է. Հովհաննիսյանը։

Անդրադառնալով առևտրականների բողոքի ակցիաներին՝ մաքսատուրքերի բարձրացման հետ կապված, Էդվարդ Հովհաննիսյան ասաց, որ հագուստ ներկրողներն այլևս բողոքի ակցիաներ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի հագուստի ներկրմամբ զբաղվողների համատեղ աշխատանքով: «Այսինքն՝ հարցը լուծված է»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը։

Հիշեցնենք, որ օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել:

Դատարանը բավարարել էր Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՊԵԿ միջնորդությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս