Բաժիններ՝

Հասան Ռոհանին այսօր է շնորհավորել ՀՀ վարչապետին և նախագահին Անկախության օրվա առիթով

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին, Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների պատմական,մշակութային, հասարակական կապերի հիման վրա և երկու երկրների պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո Թեհրան-Երևան հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան՝ ապահովելով երկու ժողովուրդների շահերը։

«Անկասկած, երկու երկրների մշակութային, հասարակական ընդհանուր կապերը և բարեկամական հարաբերությունները պարարտ հող կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար, և երկու երկրների ժողովուրդները կկարողանան աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերությունների օրինակ ծառայել»,- նշել է Իրանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930