Բաժիններ՝

Հարավկորեացի կորած պաշտոնյային գնդակահարել են ԿԺԴՀ-ում, հայտարարել են Սեուլում

Հարավային Կորեայի ձկնորսության վերահսկության ծառայության աշխատակիցը, որը հերթապահության ժամանակ կորել էր ԿԺԴՀ-ի հետ սահմանային ջրերում, գնդակահարվել է Հյուսիսային Կորեայում: Այդ մասին հաստատում են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձկնորսության վերահսկության ծառայության 47-ամյա քարտուղարը Արեմտյան ծովում (Դեղին ծով) անհետ կորել էր սեպտեմբերի 21-ի ցերեկը տեսչական կատերով Փոքր Յոնպհյոն կղզու մոտ հերթապահության ժամանակ, կղզի, որի կողքով անցնում է Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ տարածքային ջրերի սահմանը: Գործընկերները կատերից պաշտոնյայի կորելու մասին հայտարարել են, երբ նրան չեն հայտնաբերել ճաշի ժամանակ: Տախտակամածին մնացել էին տղամարդու կոշիկները:

«Տարբեր հետախուզական տվյալների հանգամանալի վերլուծության արդյունքում մեր զինվորականները հաստատել են, որ Հյուսիսային Կորեայում գնդակահարել են հյուսիսկորեական ջրերում գտած մեր քաղաքացուն եւ այրել նրա մարմինը: Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կողմից նման վայրագությունը եւ պահանջում մեղավորների բացատրություններն ու պատիժը: Մենք խստորեն նախազգուշացնում ենք, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկած է Հյուսիսային Կորեայի վրա»,-ճեպազրույցում հայտարարել է Շտաբների պետերի միավորված կոմիտեի օպերացիոն հրամանատարության ղեկավար Ան Յոն Հոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս