Առաջին, Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է և նրանց նախապատրաստությունն ու հայտարարությունները հենց այս տրամաբանության մեջ են։
ՍԴ-ն նախագահ է ընտրում:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» կեղծ փաստաթուղթ են շրջանառում սոցիալական ցանցերում:
Ֆրանսիայում գրանցվել է մեկ օրում երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային բարձր աճ:
Արցախում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք:
«Տրվել է հրահանգ. առաջիկայում իմ մասին մի ձայնագրություն են հրապարակելու». Զոհրաբյան
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ներողություն է խնդրել հարավկորեացի քաղաքացիներից Դեղին ծովում նրանց հայրենակցի մահվան կապակցությամբ:
«Մարդկանց հոսքն էլ ավելի է շատացել. հանրահավաքը տեղի է ունենալու». Էնֆիաջյան
Ռուբեն Հայրապետյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն հաշտ չէ այդ մտքի հետ։ Շատ ուրախ եմ։ Հետո պարզվում է, որ Դիանա Գալոյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն անտարբեր է այդ փաստի նկատմամբ։ Այ, այստեղ Աճեմօղլուն կզայրանար։ Զայրացա և ես։ Փաստորեն ԿԳՄՍՆ-ն գործում է ոչ թե որպես ինստիտուցիոնալ միավոր, այլ…։ Հետագա զարգացումներին ծանոթ եք։
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ հոկտեմբերի 8–ին կայանալիք հանրահավաքը լինելու է բազմամարդ։ «Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Մինասյանը։
Հարգելիներս զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։
Ես հավատում եմ դրան… Որ չի հաստատելու, որովհետև վերջին օրերի այս հոգևարքը դրա նշանն էր. ՀՊՏՀ-ի անձնակազմի այդ պահվածքը դրա հստակ նշանն է, որ իրենք իմացել են, որ չի նշանակվելու:
Դե, իսկ մեր վարչապետը այդպես էլ մնալով թավշի տակ, կարողացավ «հերոսաբար» տապալել նախկին բոլոր ձեռքբերումները եւ այսօր արդեն հասել ենք մի կետի, որտեղից այն կողմ ապագան շատ մշուշոտ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած:
Բողոքի ակցիաներ՝ կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ։
Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն՝ Ադրբեջանի նախագահին։ Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է։
«Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին»
Մինչ ՍԴ–ում փակ դռների ետևում ընթանում է նախագահի ընտրությունը, մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը մեծ հավանականությամբ չի հավաքի իր համար վճռորոշ՝ մեծամասնության ձայնն ու ՍԴ նախագահի ընտրության համար վճռորոշ «սպիտակ ծուխն» այսօր ևս չենք տեսնի:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Նիստին ներկա է նաև Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ շատ բարձր տրամադրություն ունի.
«Ես քննարկումներին, անշուշտ, մասնակցում եմ և պատրաստել եմ արդեն հարցեր (այսօր հարցերը, ըստ էության, կսկսվեն իմ հարցերից), հարցեր են տրվելու թեկնածուին, կլսեմ պատասխաններ, ելույթ եմ ունենալու, կլսեմ նաև իր եզրափակիչ ելույթը, ամփոփումներ կկատարեմ ես իմ մեջ և իմ ընտրությունը կիրականացնեմ»,- առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց Արևիկ Պետրոսյանը:
Յոթի խմբի (G7) (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) ֆինանսների նախարարները, հավանաբար, սեպտեմբերի 25-ին հանդես կգան նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատ երկրների համար պարտքի բեռի թեթեւացման ծրագրի երկարաձգման նախաձեռնության պաշտպանությամբ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է ուսումնասիրությունը «Զինառ» ՓԲԸ-ում: ՊՎԾ-ից հայտնում են, որ 2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում։ Միաժամանակ, վերջին շրջանի ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս, որ պատերազմը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործող իշխանության ներսում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, տեսակի եւ արժեքների բախում է սկսվել: Մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արեւմտյան արժեքների ջատագով են, որոնք գնում են գլոբալացման, տարրալուծման ճանապարհով՝ մեր ազգային արժեքների հաշվին, մի խումբ պաշտոնյաներ էլ հակադրվում են այս ամենին:
Որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի ամրապնդմանը նպաստելը:
«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ գործող իշխանությունները գրեթե ամեն քայլում առաջնորդվում են բացառապես անձնական մոտեցումներով, անձնավորված հարաբերություններով:
Գագիկ Ծառուկյանը դատարանում է․ քննվում է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը․ ՈւՂԻՂ