«Հիմա շատ կարևոր է լուրջ վերաբերվել Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած հայտարարության, լինել համախմբված մեր բանակի կողքին և պատրաստ լինել ցանկացած գործողության»․ Նարեկ Մալխասյան

Ապրիլյան քառօրյայի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն տեղեկացանք բազմաթիվ աղբյուրներից՝ Թուրքիան հավաքագրում է վարձկանների: Աֆին քաղաքից, այսպես կոչված, «Սուլթան Մուրադ» բրիգադի զինյալներից և վերապատրաստում անցնելուց հետո ուղարկում է Ադրբեջան: Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, թե ինչի է ընդունակ, ինչ սադրիչ քայլերի:

Չպետքե զարմանալ, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում հայտարարում է, որ Հայաստանը Սիրիայից վարձկաններ է հավաքագրում (որի կարիքը մենք չունենք և մեր բանակը բազմիցս ապացուցել է իր ուժը ու հնարավորությունները), նրանք ասում են այն, ինչ իրենք են բացահայտ անում, դա իրենց գործելաոճն է, որը չի փոխվել 30 տարվա ընթացքում:

Ճիշտ է, երբեք պետք չի թերագնահատել հակառակորդին, բայց նաև չպետք է մոռանալ, որ սա այն նույն պետությունն է, որը 90-ականներին չեչեն գրոհայիններ ու Աֆղանստանից վարձկաններ էր բերել, որը մնաց անարդյունք, որովհետև վարձկանը չի կռվի այնպես, ինչպես հայրենի հողի համար:

Հիմա շատ կարևոր է լուրջ վերաբերվել Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած հայտարարության, լինել համախմբված մեր բանակի կողքին և պատրաստ լինել ցանկացած գործողության: Հայ զինվորականը բազմիցս ապացուցել է, որ ունակ է պաշտպանել սեփական Հայրենիքը: Աստված պահապան Հայ ժողովրդին ու Հայոց Բանակին»:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալխասյանը ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում քաջությամբ աչքի ընկած հերոսներից է, ով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանով և Արիության Մեդալի։ Նա նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ուղղաթիռը։

Ինչպես արդեն տեղեկացանք բազմաթիվ աղբյուրներից Թուրքիան հավաքագրում է վարձկանների: Աֆին քաղաքից այսպես կոչված «Սուլթան…

Gepostet von Narek Malkhasyan am Donnerstag, 24. September 2020

Տեսանյութեր

Լրահոս