ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայի Վնուկովա օդանավակայնում իրանական լրատվամիջոցներին տված ճեպազրույցում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և Սիրիայի հարցին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել:
«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կրկին իր դերի մեջ է, մարզի դպրոցներից մեկում տնօրենի մրցույթ է եղել, հաղթող է ճանաչվել, սակայն այսօր մարզպետը որոշել է, որ իր մարդը պետք է լինի դպրոցի տնօրեն»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչը՝ հավելելով, որ այս պահին դպրոց են գնացել մարզպետի տեղակալը և մարզպետարանի կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, որպեսզի իրենց թեկնածուին ներկայացնեն:
Դատախազությունը հաստատել է, որ կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Նշենք, որ զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Եվրամիության քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ առաջին հասանելի պատվաստանյութը պետք է հայտնվի գալիք տարվա մարտին:
Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո այսօր Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրությունը: «Պաոլո և Կարոլինա Ձանի» հիմնադրամից բերված և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը պատկերող 18-րդ դարի չորս կտավները պատկանում են անվանի վարպետներ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկիի վրձնին:
2020թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 19:10-ին, Սյունիքի մարզի Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակիչը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Հարժիս գյուղում մարդ է դանակահարել:
168.am-ին շարունակում են տեղեկություններ հասնել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում տեղի ունեցող գործընթացներից: Հիշեցնենք, որ արդեն 2-րդ օրն է՝ ՍԴ դատավորները նախագահ և փոխնախագահ են ընտրում:
Պաղեստինյան ՖԱԹՀ շարժումը եւ ՀԱՄԱՍ իսլամիստական կազմակերպությունը սեպտեմբերի 24-ին համաձայնության են հասել առաջիկա վեց ամսում Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում ընդհանուր ընտրություններ անցկացնելու շուրջը:
«Կանաչ միջանցքների» վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկն առանց պատժամիջոցների առեւտրի համար կօգնի ձերբազատվել առեւտրական պատերազմներից:
ՍԴ նախագահի պաշտոնի համար կա 1 ինքնաառաջադրում և 1 առաջադրում. Արևիկ Պետրոսյան
«Այստեղ միակ տուժողն ուսանողն է: Երբ դասապրոցեսը խանգարվում է, ուսանողը չի ստանում իր հասանելիք գիտելիքը: Բոլորս էլ տեղյակ ենք, որ ուսանողի վարձավճարից է ձևավորվում դասախոսի աշխատավարձը, և դասախոսը պարտավոր է գիտելիք տրամադրել ուսանողին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, խոսելով ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակի մասին, ասաց ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը:
Երկրորդ օրն է՝ Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը: Հասկանալի պատճառներով՝ քաղաքականացված աշխատակարգային նիստում տեղի ունեցողին ուշիուշով հետևում է քաղաքական-հասարակական սեկտորը, մասնագիտական շրջանակներն ու քաղհասարակության որոշակի շրջանակներ, ում շահերն ակնհայտորեն մեկտեղվում են ՍԴ դատավորներից մեկի հետաքրքրությունների հետ:
168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը քիչ առաջ հայտնեց իր դիրքորոշումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործադուլի և դրանով պարտադրված դասադուլի վերաբերյալ:
ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՈՒՂԻՂ
Գամալեայի անվան կենտրոնն սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները մի շարք ռիսկի խմբերի վրա, որոնց թվում են՝ տարեցները:
Այսօր առավոտյան Տնտեսագիտական համալսարանի բակում բաց քննարկում էր՝ կապված ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացի ժամանակավոր դադարեցման հետ, մինչև հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը՝ օրենքով սահմանված կարգով նշանակվի։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել:
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կրկին կսկսվի մեկնարկային կետից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հիշեցնելով, որ նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, քանի որ այնտեղ կորոնավիրուսի համավարակի կոնտակտային անձինք էին տեղակայված:
ՀՀ կենտրոնական բանկը հույս ունի, որ նկատած որոշ խնդիրներին ԱԺ-ն ապագայում լուծումներ կտա, օրինակ՝ օրենսդրական կարգավորումներով կվերացնի վարկավորման գովազդը: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հավանություն է տալիս Ղազախստանի որոշմանը միանալու այն երկրներին, որոնցում վերացվածէ մահապատիժը:
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Երեկ հայտարարություն էին տարածել, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ՝ ՀՊՏՀ-ն դադարեցնում է ուսումնական գործընթացն այնքան ժամանակով, մինչև հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը՝ օրենքով սահմանված կարգով նշանակվի։ Այսօր համալսարանի բակում բաց քննարկում էին հրավիրել: 168.am-ը զրուցեց ուսանողների հետ՝ իմանալու, թե կո՞ղմ են դասերի դադարեցման տարբերակով խնդրի կարգավորմանը՝ Դիանա Գալոյանի նշանակմանը:
Երկու պաղեստինցի վերքեր են ստացել իսրայելցի զինվորականների կողմից գնդակոծման հետեւանքով, երբ պատրաստվում էին հրկիզիչ խառնուրդով շշեր նետել Բենիամինի օկրուգի պահակազորի վրա։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Նոր կորոնավիրուսի դիմակայման Հայաստանի պայմանագիրը» ֆինանսավորելու համաձայնագիրը։
Վերադաս վարչական մարմինը իմ կողմից կազմված գանգատի հիման վրա բավարարել է քաղաքացի Վ.Հովհաննիսյանի բողոքը և դիմակի չկրման համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչել է անվավեր: