Հայտնի են դարձել այն հիվանդությունները, որոնք անհամատեղելի են կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ
Բժիշկ-իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը թվարկել է այն հիվանդությունները, որոնց դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը բացարձակապես հակացուցված է: Այդ մասին գրում է «Վեչերնայա Մոսկվան»:
Դրանց թվում մասնագետը նշել է այն հիվանդությունները, որոնք կապված են իմունոդեպրեսիվ պատրաստուկների ներանցման հետ, օրինակ՝ ուռուցքաբանականները:
«Եթե կա բուժում, ապա այն ուղեկցվում է իմունոդեպրեսիայով: Ստացվում է՝ մի կողմից առկա է ցուցումը, իսկ մյուս կողմից, ընդհակառակը, հակացուցումը»,-պարզաբանել է Ժեմչուգովը:
Բժիշկը հիշեցրել է, որ այն բոլոր հարցերը, որոնք կապված են պատվաստման հետ, պետք է լուծի բուժող բժիշկը:
Բացի այդ, Ժեմչուգովը նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը հակացուցված է բորբոքային եւ աուտոիմունային հիվանդությունների, արյան համակարգային հիվանդությունների, ինչպես նաեւ գայլախտի դեպքում:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետի սոցիալական զարգացման հարցի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պատվաստում է սկսվել պատրաստուկի հետգրանցումային հետազոտության շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: