Բաժիններ՝

Գիբնինի, Օֆելյայի և Հիլինգերի ֆիլմը բարձրաձայնում է առողջապահության ոլորտի պաշտոնյաների թերացումները

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի դեռ կինոն և հեռուստատեսությունը գլոբալ համաճարակի խոչընդոտների ֆոնին տարբերակներ են փնտրում վերադառնալ արտադրական գործընթաց, օսկարակիր կինոռեժիսոր Ալեքս Գիբնին վերջին չորս ամիսներին հանգիստ նկարահանում էր վավերագրական ֆիլմ Օֆելիա Հարությունյանի և Սյուզան Հիլինգերի հետ:

«Totally Under Control» վերնագրով նախագիծը ուշադրության կենտրոնում է պահում Սպիտակ տան ձախողված արձագանքը համաշխարհային համաճարակին և այն, թե ինչպես կարելի էր կանխել: Ֆիլմը կթողարկվի հոկտեմբերին:

Գիբնին, Օֆելյան և Հիլինգերը ուսումնասիրել են համաճարակի կործանարար ազդեցությունը և թե ինչպես դա տեղի ունեցավ: Ֆիլմը բարձրաձայնում է առողջապահության ոլորտի պաշտոնյաների թերացումների մասին և հետաքննությամբ բացահայտում համակարգի փլուզումը, որն առաջացել է Նախագահ Թրամպի բացթողումների պատճառով:

Հ.Գ. Տարօրինակ զուգադիպությամբ մեր թիմն էլ աշխատում է նման մի նախագծի վրա և ֆիլմի վրա աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբեր ամսին: Այսինքն՝ հոկտեմբերին կունենանք երկու պրեմիերա COVID-19 ի թմայով, մեկը ԱՄՆ-ում , մյուսը՝ Հայաստանում»:

 

https://www.facebook.com/harutyun.harutyunyan.14/posts/10157706180462615

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս