Բաժիններ՝

«Լիվերպուլը» չի կարող իրեն պահել «Չելսիի» նման. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:

«Մենք ապրում ենք անորոշ աշխարհում: Որոշ թիմերի համար նշանակություն չունի, թե որքան անորոշ է ապագան: Դրանք այն ակումբներն են, որոնք պատկանում են երկրներին և օլիգարխներին: Մենք այլ ակումբ ենք:

Մենք չենք կարող մեկ ակնթարթում փոխել ամեն ինչ և ասել՝ «Հիմա մենք գործելու ենք՝ ինչպես «Չելսին»: Նրանք ձեռք են բերում շատ ֆուտբոլիստների: Սա կարող է առավելություն լինել, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը կարող են համապատասխանել միմյանց: Հարցը միայն որակը չէ: Կարող եք գնել լավագույն 11 խաղացողներին և հուսալ, որ նրանք կցուցադրեն լավագույն ֆուտբոլը: Բայց խոսքը համատեղ աշխատանքի մասին է, որը մեզ համար, հավանաբար, առավելություն կլինի, քանի որ մենք ունենք կազմավորված թիմ: Մենք միշտ ցանկանում ենք բարելավել թիմը, բայց կան տարբեր եղանակներ»,- Կլոպին է մեջբերում Daily Express-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս