ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:
2008թ., երբ սկսեցի զբաղվել արցախյան հակամարտության տեղեկատվական-քարոզչական խնդիրներով, միանգամից պարզվեց, որ ամենախրթին հարցը Խոջալուի իրադարձություններն են, որոնք Իլհամ Ալիևը փորձում էր դարձնել իր քարոզչության առանցքը։ Թեմայի ուսումնասիրությունից պարզեցի, որ իրադարձություններից անմիջապես հետո Դանա Մազալովային Այազ Մութալիբովի տված հարցազրույցը պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը։ Թիմով խնդիր դրեցինք՝ գտնել Դանային։
Այսօր առավոտից Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` մարզպետի որոշման դեմ բողոքելու։ Այդ որոշմամբ վերականգնվել են նախկին գյուղապետի՝ Ռազմիկ Մարգարյանի իրավունքները, որին գյուղի մեծ մասը չի ընդունում:
Աֆղանցի առնվազն 16 զինվոր ու ոստիկան զոհվել, մի քանիսը վերքեր են ստացել Աֆղանստանի արեւելքում թալիբների գրոհի ժամանակ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը:
Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին, ինչը դարձել է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է օրերս մահացած չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի հետ ունեցած աշխատանքային շփումներին, ինչպես նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 11։30 Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Դանա Մազալովայի։
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը վերջին օրն աճել է 96 551-ով, դա երկրում ամենամեծ թռիչքն է համավարակի ամբողջ ընթացքում եւ արդեն երկրորդ հակառեկորդն անընդմեջ:
Սեպտեմբերի 5-ին 168.am-ը մի հրապարակում կատարեց, որն ավելի վաղ՝ ապրիլի 2-ին լուսաբանած թեմայի օրգանական շարունակությունն էր, այն է՝ պարզ տրամաբանական հետևողականություն:
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քաղաքապետարանի երկու ջրատար տեղում իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Սեպտեմբերի 11-ին 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է կրթության մշակների ավանդական օրհնության կարգ:
Ադրբեջանի քննչական մարմինները քրեական գործերով միջազգային հետախուզում են հայտարարել երկու հայ զինծառայողի նկատմամբ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է պարգևատրումների մասին հերթական կարգադրությունը։
Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք:
Ազգային ժողովի երեք պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքների նախագծերի փաթեթ, որը հնարավորություն կտա որոշակի վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվել պարտադիր ծառայություն չանցած և քրեական հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 18։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է անկողնուց․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայկական կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:
Վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավը, որի արդյունքում հավաքագրվել էր շուրջ 312,000 ԱՄՆ դոլար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է համարել քննադատությունն այն բանի համար, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ մյուս ղեկավարների հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպետեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 893.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020 թվականի ինն ամսվա հաստատված ցուցանիշի 77.0 տոկոսը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ նախօրեին Արցախի ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած որոշ հայտարարություններ նոր կրքեր են բորբոքել։
Սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է Գերագույն դատարանի գաղափարի լոբբինգով: Տարբեր տեղեր հարցազրույցներ է տալիս ու ողջունում իշխանությունների այս պրոբլեմատիկ նախաձեռնությունը:
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով քննությունը վերաբացվեց, սակայն մինչեւ այժմ՝ այս երկու տարիների ընթացքում, չեն տրվել ամենակարեւոր հարցերի պատասխանները` ի վերջո, ովքե՞ր են սպանել 10-ը անմեղ զոհերին: Ու թեեւ հեղափոխությունից հետո ուժային տարբեր կառույցների ղեկավարներ հայտարարեցին, որ լուրջ բացահայտումներ են արել, այնուամենայնիվ, իրականում «Մարտի 1»-ի գործով գրեթե որեւէ նոր բացահայտում չկա:
Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող եւ աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն եւ միանալ իրենց ընտանիքներին եւ հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում:
«Իրատես» թերթը գրում է. «Երկրի համար առաջնային բոլոր խնդիրները «լուծելուց», մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուց հետո իշխանությունները լծվել են քաղաքացիներին տուգանելու սրբազան գործին: Դիմակների, գույքահարկի թեման դեռ չմարսած՝ քաղաքացիների վզին շրջիկ առեւտրի հարկն են ուզում փաթաթել, որ նրանք էլ ավելի մեծ խանդավառությամբ «դմփ-դմփ-հու» անեն:
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրները սեպտեմբերի 11-ին սկսված վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը:
Տափերականի բնակիչների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության դիմաց. ՈՒՂԻՂ