Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կստեղծեն երկկողմ դաշինքի խնդիրներով զբաղվող խումբ
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների դեպարտամենտների տնօրենների մակարդակով կստեղծեն խորհրդակցական խումբ, որը կզբաղվի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով:
Համապատսխան համաձայնությունն ձեռք է բերվել Հարավային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Չհվե Չժոն Գոնի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Սթիվեն Բիգենի՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում, սեպտեմբերի 11-ին հայտնել է KBS հեռուստաալիքը:
Բանակցություններից հետո հարավկորեացի դիվանագետը լրագրողներին պարզաբանել է, որ խորհրդակցական խմբի շրջանակում Սեուլը եւ Վաշինգտոնը մշտապես կարծիքներ կփոխանակեն երկկողմ դաշինքի գործունեությանը վարաբերող տարբեր հարցերի շուրջը: Խումբն առանձին կաշխատի այն աշխատանքային խմբից, որն զբաղվում է ԿԺԴՀ-ի հետ կապված խնդիրներով, եւ այն կունենա այլ խնդիրներ:
Չհե Չժոն Գոնը նշել է, որ երկու երկրների դաշինքը վերջին յոթ տասնամյակի ընթացքում հանգուցային դեր է խաղում Կորեական թերակղզում եւ Հյուսիս – արեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության ապահովման գոծրում: Անդրադառնալով պաշտպանական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ընթացքին՝ նա նշել է, որ այդ հարցը պետք է «լուծվի արդարացի»:
Վաշինգտոնը 2018 թվականից Սեուլից պահանջում է ավելացնել Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի 28-հազարանոց զորակազմը պահելու մուծումների բաժինը: Համատեղ պաշտպանության համար Հարավային Կորեայի ծախսերը 2019 թվականին ավելացել են 8,2 տոկոսով՝ մինչեւ 1,04 տրիլիոն վոն (915 միլիոն դոլար):
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ անցյալ տարի Վաշինգտոնը պահանջել է Սեուլի ներդրումն ավելացնել մինչեւ 5 միլիարդ դոլար: Երկու երկրների միջեւ այդ թեմայով բանակցությունները մտել են փակուղի, քանի որ Սեուլում այդ գումարը չափազանց բարձրացված են համարում:
ԱՄՆ-ի զորքերը Հարավային Կորեայում են գտնվում 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի ժամանակներից: Դրանց գտնվելու պայմանները կարգավորվում են 1950 թվականի հունվարի 26-ին երկու երկրների կողմից ստորագրված համաձայնագրով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: