
ՄԱԿ-ը հայտարարել է, որ COVID-19-ի պատճառով աղքատություն է սպառնում ևս 176 մլն մարդու

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն աղքատության աճի վրա դեռեւս միայն թափ է հավաքում, վատթարը դեռ առջեւում է: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հաղորդել է The Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:
Այսպես, աղքատության խնդիրների եւ մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Սհութերն ասել է, որ աշխարհում կարող է 176 մլն մարդ համալրել չքավորների շարքերը, եթե օրական նվազագույն ապրուստամիջոցի համար ընդունվի 3,2 դոլար ցուցանիշը:
Նա նշել է, որ համավարակի տնտեսական հետեւանքներն աննախադեպ են խաղաղ ժամանակների համար, եւ իրադրությունը համեմատել է 1930-ական թվականների Մեծ դեպրեսիայի հետ:
Նրա խոսքով, տարբեր երկրներում պետական սոցիալական աջակցությունը լի է թերություններով, ունի կարճաժամկետ բնույթ, իսկ ֆինանսական միջոցների հատկացումը ոչ բավարար բնույթ է կրում, ինչի արդյունքում բազմաթիվ համաքաղաքացիներ չեն հայտնվում իշխանությունների տեսադաշտում:
Նա հավելել է, որ բազմաթիվ մարդիկ չեն կարող կառավարական սխեմաներից օգտվելու հնարավորություն ունենալ անբավարար համակարգչային կրթության կամ ինտերնետի հասանելիության բացակայության պատճառով: Օլիվիե դե Սհութերը նաեւ կոչով դիմել է աշխարհի ղեկավարներին, որոնք սեպտեմբերին հավաքվելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամելեայում՝ ավելի վճռական քայլեր ձեռնարկել աշխարհում աղքատությունն արմատախիլ անելու եւ անհավասարությունը կրճատելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: