Բաժիններ՝

Երևանում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 16-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` 10 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդներից երեքը վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 8, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝4, թաղանթապատված դիմապակիով՝ 4, առանց համարանիշերի՝ 2 մեքենա, ինչպես և անընթեռնելի համարանիշով 3 մոտոցիկլետ։

Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս