«Մեր զինվորների, մեր նայոմնիկների թիկունքը մենք ենք, նրանց մեջքը չպետք ա կոտրվի». Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ

Տավուշի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ մի տղամարդ պատմում է, որ կրակոցների ժամանակ ապաստարաններում են եղել, երբ հարաբերական անդորր է եղել, վերադարձել են ու տեսել, որ իրենց տունը վնասվել է:

«Եկել ենք տեսել, որ ջարդել ա պատուհանները, շիֆեր-միֆեր սաղ ճղրտած, տանկով էին կրակում, ներքևը խփեց, մի չորս հատ վերևը խփեց: Մարդ ենք, էլի, մենք էլ ենք վախենում»,- ասաց բնակիչը:

Գյուղացին պատմում է, որ նման մասշտաբի հրետակոծություններ վերջին տարիներին չէր եղել.

«Սենց բամբյոժկա՝ տանկով, գրադով, մեկ էլ 90-ականներին են եղել: Կրակոցներ թեթև լինում են, ավտոմատով, դեշեկայով, բայց էս ձևի չկար»:

Գյուղից հեռանալու մասին բնակիչները չեն էլ մտածում.

«Մեր գյուղից ո՞ւր պետք ա գնանք, մեր զինվորների, մեր նայոմնիկների թիկունքը մենք ենք, նրանց մեջքը չպետք ա կոտրվի, պետք եղած վախտը հաստատ մենք էլ կգնանք ընդեղ»,- վստահեցրեց ներքինկարմիրաղբյուրցին:

Տեսանյութեր

Լրահոս