«ՀԱՊԿ-ին որևէ ձևաչափով դիմելու կարիքը դեռևս չկա». Աննա Նաղդալյան

ՀՀ-ն կարևորել է նախևառաջ ՀԱՊԿ -ում իր գործընկերներին հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրադրության մասին տեղեկություն տրամադրելը, ինչը ևս տեղի ունեցավ ՀԱՊԿ ՄԽ նիստին:

Անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությանը, որտեղ կողմերին կոչ էր արվում պահպանել հրադադարը, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, և հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությանը՝ ասեմ, որ այն լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները: Այդ հայտարարության մեջ նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում: Տարբեր մեկնաբանություններ են եղել` դիմե՞նք ՀԱՊԿ-ին, թե՞ չդիմենք: Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում, և այժմ ՀԱՊԿ-ին որևէ ձևաչափով դիմելու կարիքը դեռևս չկա` փոխօգնության, կամ` այլ»,- շեշտեց Նաղդալյանը:

Տեսանյութեր

Լրահոս