«Արժե՞ր սեփական ամբիցիաների դիմաց կորցնել երկու տարի եւ երկու դիվանագիտական հաղթանակ՝ գործընթացը նորից սկսելու փորձի համար». Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Ադրբեջանի պնդումը, թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն ընդհանրապես չի եղել։
Այս հայտարարությունն անխնա քննադատել եմ, որովհետեւ Հայաստանի վարչապետն իրավունք չուներ կրկնել, առավել եւս՝ սրտին մոտիկ ընդունել ադրբեջանական կտերը։
Այն, որ նման պայմանավորվածություններ եղել են, Փաշինյանը կարող էր համոզվել՝ անձամբ մանրակրկիտ ուսումնսասիրելով բանակցային դոսյեն կամ բանակցային պատմությունը սերտելով ոչ թե Ալիեւից, այլ Սարգսյանից։
Հիմա չհիշեցնեմ, թե ինչ ներքաղաքական խաղի համար զոհաբերվեցին ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը ամրագրող այս պայմանավորվածությունները։
Դրա մասին խոսել եմ ու պատեհ պահին կրկին կխոսեմ։
Սակայն փաստը մնում է փաստ, որ բանակցային գործընթացում վերացավ մեզ համար խիստ բարենպաստ երկու հենասյուն, ու Հայաստանի վրա սկսվեցին անթաքույց ճնշումները այսպես կոչված բովանդակային բանակցությունների ուղղությամբ։
Տավուշիւմ ադրբեջանական վերջին ագրեսիային զուգահեռ ես եւ բազմաթիվ այլ գործիչներ եւ փորձագետներ կրկին ակտուալիզացրեցինք այս խնդիրը։
Իսկ այսօր սահմաններին մոնիթորինգային համակարգի ներդրման մասին խոսեց նաեւ Նիկոլը։
Արժե՞ր սեփական ամբիցիաների դիմաց կորցնել երկու տարի եւ երկու դիվանագիտական հաղթանակ՝ գործընթացը նորից սկսելու փորձի համար»։
2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Ադրբեջանի պնդումը, թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի…
Gepostet von Armen Ashotyan am Samstag, 18. Juli 2020