Երեկ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը «Առաջին» լրատվականին տրված հարցազրույցում անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, և հարցին, թե այս ռազմական գործողությունն ինչով է տարբերվում ապրիլյան մարտական գործողություններից, պատասխանել էր, թեայժմ սահմանը սպառազինված է, զինվորը՝ խնամված… ոչ մեկի գործը անտես չի մնում։ Հետևաբար՝այս ամենը հանդարտություն է պարգևում։
Հայաստանի նորընծա գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալում ունի:
Ադրբեջանի իշխանություններին վախեցրել է Ռուսաստանի Դաշնության կողմից զորավարժությունների անցկացումը և ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
«Առաջին դեպքը եղել է ամսի 14-ին, 4 արկ ա ընկել գյուղի վրա, որի հետևանքով վնասվել ա 10 տուն: Ամսի 16-ին ժամը 6-ին 3 արկ ա ընկել գյուղի վրա, ևս 10 տուն վնասվել ա: Ըստ մեր պատկերացրածի՝ տանկից են խփել: Վերջին անգամ 2014-ին էին կրակել մեր գյուղի վրա, շատ թեթև, կարելի է ասել՝ նման դեպքեր չեն էլ եղել, եթե եղել են, ապա ավտոմատից ա եղել»,- ասաց Առաքելյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշմամբ այսօրվանից անվճար տարածք է տրամադրել հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մոսկվայի «Դմիտրովսկո մայրուղի 165» հասցեում:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումների անցկացումից։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հուլիսի 18-ին մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 238 հազարը:
Նրա բնորոշմամբ՝ այս համատեքստում թշնամին իր ֆեյքերով, տարբեր ձևերով ու հինգերորդ շարասյան միջոցով փորձում է հայկական կողմի ռազմավարական դաշնակիցների նկատմամբ զգացմունքային ֆոն տարածել, և որոշ մարդիկ կարող են նեղանալ, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել։ Այստեղ Դավիթ Բաբայանը կարևորում է այն, որ գործընթացները տեղի ունենան և արձագանքները թող լինեն ոչ հրապարակային խողովակներով։
Արցախի սահմանագծին այս պահին հարաբերական հանգիստ է։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ:
Իսպանացի մասնագետ Ագուստին Խարկե Պերեսը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը։
Այն, որ Դավիթ Տոնոյանը չի զանգել ՌԴ իր գործընկերոջը, խոսում է ՀՀ Զինված Ուժերի (ԶՈւ) ինքնաբավության և իր առջև դրված խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողության մասին: Ադրբեջանի պաշտպանական ղեկավարը, ըստ էության, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսային զրույցի խիստ կարիք է զգացել, ինչի մասին վկայում են փաստերը ստորև բերված, երբ ունի Թուրքիայի աջակցությունը:
Ֆրանսիայի Նանտ քաղաքի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում հրդեհ է բռնկվել:
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավ չի, որ հակամարտությունը իջնում ա ծիրանի իրացման մակարդակի։ Լավ ա, որ տեղային լուծումներ գտնվում են (մերսի՝ Կարեն Կարապետյանին)։
Հայկական սահմանները սպառնալիքի տակ են, քանի որ հակամարտության սկզբնական պատճառն ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր համալրում ունի:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հուլիսի 18-ին, մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։
Դիմակը սխալ կրելու եզակի դեպքեր արձանագրելիս տեղում իրականացվում են բացատրական աշխատանքներ՝ թերությունները շտկվում են նույն պահին։
Մոսկվայում քրեական գործ է հարուցվել ադրբեջանցու դեմ, որը մասնակցում էր ի պաշտպանություն Ադրբեջանի զինված ուժերի հավաքին։ Երիտասարդը ցույցի ժամանակ հարվածել է ոստիկանին, որից հետո ձերբակալվել է:
Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ առևտրի շուկայից դուրս հանված ֆուռերի խնդրի համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ երկու այլընտրանքային լուծում է առաջարկում:
Հայ-ադերբեջանական սահմանի միջադեպերը Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում են:
Հայտնի հայազգի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքին։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերի իրադարձությունները մեծապես ազդել են այն ամենի վրա ինչ կատարվում է ոչ միայն այդ երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս:
Զբոսաշրջային ընկերությունների կողմից թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի պատճառով չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին:
Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը հրետակոծելու հետ կապված փաստահավաք աշխատանքների արդյունքները Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի են բերվել, զորավարժություններ են սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին: