«ԱԳՆ-ի առաջնային նպատակն այդ խնդրի հասցեագրումն ու դրան լուծում տալն է». Աննա Նաղդալյանը` «Ֆուդ սիթի»-ի միջադեպի մասին

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում հայկական ծիրանով բեռնված մեր բեռնատարների արգելման փաստին:

Նա նշեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` Վարդան Տողանյանի գլխավորությամբ, և ՀՀ-ում համապատասխան գերատեսչությունները համակարգված աշխատում են նախևառաջ այդ խնդրի հասցեագրման ուղղությամբ:

«Ես դեռևս ձեռնպահ կմնամ նման գործողություներին գնահատական տալ կամ մեկնաբանություն տալուց, քանի որ ԱԳՆ-ի առաջնային նպատակն այդ խնդրի հասցեագրումն ու դրան լուծում տալն է»,-  շեշտեց ԱԳՆ խոսնակը:

Հավելենք, որ «Ֆուդ սիթի»-ի ղեկավարների գործելաոճն ազգային հողի վրա է եղել` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի ֆոնին: Ավելին, «Ֆուդ սիթի»-ի տնօրինությունն ազգային հողի վրա, կոպիտ ասած, վռնդել է Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներին, որոնք գնացել էին հայկական ծիրանի վաճառքի խոչընդոտները վերացնելու համար բանակցություններ վարելու։

Տեսանյութեր

Լրահոս