COVID-19. Չինաստանում վարակվածության ընդամենը 1 նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 917 հազար 944-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 270 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 344 հազար 260 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 292 հազար 850 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 76 հազար 938 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 256 հազար 855 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 070:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 215 հազար 858 է: Վարակից մահացել է 29 հազար 958 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 206 հազար 715: Վարակի հետևանքով մահացել է 30 հազար 615 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցեց Գերմանիային և Ֆրանսիային: Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177 հազար 160: Մահերի թիվը կազմում է 1625:
Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 174 հազար 791 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 987 մարդ: Գերմանիայում 169 հազար 430 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 392 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 135 հազար 773, վարակի հետևանքով մահացածներինը՝ 9 հազար 190: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 133 հազար 721-ի, մահացածներինը՝ 3 հազար 641-ի:
Իրանում վարակվածների թիվը հասել է 103 հազար 135 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 486 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 886 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 615-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 18 հազար 890, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 16 հազար 240 է, մահացածներինը՝ 165:
Եգիպտոսում 7 հազար 981 հաստատված դեպք կա, մահացել է 482 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 6 հազար 567-ի, մահացածներինը՝ 44-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 543 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 784 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 45-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: