«Իմ վիզը կտրող չի եղել, էս գալիս մեջքից խփո՞ւմ եք». Էդմոն Մարուքյանի խոսքից հետո Արարատ Միրզոյանը շտապ ընդհատեց ԱԺ նիստը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում այսօր ծեծկռտուք սկսվեց, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամբիոնից պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը։ Վերջինն իր ելույթի ժամանակ ասել էր, թե տարբեր խնդիրներով իրեն քաղաքացիներ են զանգահարել, որովհետև նրանց ուղղորդել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: Դրանից հետո Սասուն Միքայելյանը տեղից բղավելով՝ ասաց. «Պարո՛ն Մարուքյան, էյ, հոպար», ապա մոտեցավ ամբիոնին։
Էդմոն Մարուքյանին առաջինը հարվածեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որից հետո վեճին միջամտեցին այլ պատգամավորներ:
Ծեծկռտուքից հետո էդմոն Մարուքյանը մոտեցավ ամբիոնին և ասաց.
«Ինձ ինքան էլ խփեք, ես խոսալու եմ: Էն ո՞վ եկավ մեջքից թաքուն խփեց: Էս գալիս մեջքից խփում ե՞ք, արա»:
Մարուքյանի խոսքին տեղից դարձյալ արձագանքեց Սասուն Միքայելյանը՝ բղավելով՝ վիզդ կկտրեմ, ինչին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց.
«Իմ վիզը կտրող չի եղել, հերիք ա ստեղ շմայսություն անես: Հանգիստ քեզ պահի: Հերիք ա՛, չի լինելու էդ մշակույթը էստեղ, հեղափոխություն ա եղել նաև դրա համար»:
Մարուքյանի խոսքից հետո Արարատ Միրզոյանը շտապ ընդհատեց նիստը, քանի որ կրքերը դահլիճում կրկին թեժացան:
Մանրամասները՝ տեսանյութում