
Արդյոք ԼՀԿ-ն Էդմոն Մարուքյանին ապտակելու վերաբերյալ հաղորդում կներկայացնի՞

Արդյո՞ք «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կդիմի իրավապահներին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում խմբակցության ղեկավարին ուղղված ապտակի առնչությամբ՝ հետաքրքվեցինք ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանից:
«Դեռ քննարկում ենք»,- արձագանքեց նա:
Նա տեղեկացրեց նաեւ, որ կատարվածի շուրջ գնահատականներն ավելի ուշ կհայտնեն:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։
«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,- ասաց Մարուքյանը` դիմելով Բաբկեն Թունյանին։
Սասուն Միքայելյանը տեղից արձագանքեց Էդմոն Մարուքյանին՝ ասելով՝ «հոպար»:
«Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես…»,- ասաց Է. Մարուքյանը՝ պատասխանելով Ս. Միքայելյանի՝ «կցխեմ…» սպառնալիքին:
Դրանից հետո Է. Մարուքյանն իջավ ամբիոնից, նրան ընդառաջ եկավ Սասուն Միքայելյանն ու ապտակեց: