Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10.699-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10 հազար 699-ով՝ դառնալով 187 հազար 589:

ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, հայտնում է, որ ընդհանուր առմամբ ապաքինվել է 26 հազար 608 մարդ, մահացածների թիվը 1723 է:

Կենտրոնական շտաբի տվյալներով, վարակվածների մենօրյա աճի տեմպը կազմում է 6 տոկոս, ինչը վարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Նշվում է, որ վարակվածության նոր դեպքերից 78.9 տոկոսի մոտ ախտանշաններ չեն եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս