Ծեծկռտուք՝ Ազգային ժողովում. Սասուն Միքայելյանն ապտակեց Էդմոն Մարուքյանին

Ազգային ժողովի մայիսի 8-ի նիստը մեկնարկելուց կարճ ժամանակ անց ընդհատվեց։ Պատճառը խորհրդարանում սկսված  ծեծկռտուքն էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Ամբիոնին մոտեցած պատգամավոր Միքայելյանն ապտակեց պատգամավոր Մարուքյանին:

Ծեծկռտուքին միջամտեցին խորհրդարանի պատգամավորները և Կառավարության անդամներից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ծեծկռտուքի կադրերից երևում է, թե ինչպես են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031