
Բաբկեն Թունյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի համար ներողություն է խնդրում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարճ մեկնաբանեց ԱԺ-ում առավոտյան տեղի ունեցած միջադեպը:
«Խնդրում եմ, Դուք նայեք, թե այդ ամենը ինչից տեղի ունեցավ»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ ինչո՞ւ Սասուն Միքայելյանը միջամտեց, Բաբկեն Թունյանը պատասխանեց,, որ բոլոր ձայնագրությունները կան, լրագրողները կարող են լսել ու տեսնել, թե միջադեպի սկզբում ով անցավ անձնական վիրավորանքների և ով սադրեց միջադեպը:
Հարցին՝ Էդմոն Մարուքյա՞նն է եղել սադրողը, Բաբկեն Թունյանը պատասխանեց.
«Դա թողնում եմ ձեր դատողությանը: Ամեն դեպքում ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում միջադեպի համար»:
Հարցին՝ միջադեպին Սասուն Միքայելյանի միջամտությունը տեղի՞ն էր, քանի որ վեճը իր և Մարուքյանի միջև էր, Բաբկեն Թունյանը չպատասախնեց:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ-ում քննարկվում էր Կառավարության 2019 թվականի ծրագրի արդյունքները, որի ժամանակ Բաբկեն Թունյանի և Էդմոն Մարուքյանի միջև բանավեճ սկսվեց, ինչին միջամտեց Սասուն Միքայելյանը, որից հետո բանավեճը վերածվեց ծեծկռտուքի:
Այնուհետև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստը մի քանի ժամով: