
ԲՀԿ-ական պատգամավորը՝ ԱԺ միջադեպի ու երեկվա սրճախմության մասին

«Պառլամենտ է. շատ դժվար է ինչ-որ բան կանխատեսել, բոլորն էլ մարդ են, ունեն նյարդայնանալու իրավունք, այնուամենայնիվ, պետք է կրքերը հանդարտվեն եւ Ազգային ժողովը վերադառնա բնականոն աշխատանքին»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Երեկվա սուրճից հետո այսօրվա կատարվածն ինչպե՞ս կմեկնաբանեք»՝ հարցին ի պատասխան էլ նշեց.
«Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ երեկվա զրույցի բուն բովանդակությունից, ինձ համար շատ դժվար է այդ զրույցի հետ ինչ-որ զուգահեռներ անցկացնել, բայց համենայնդեպս, այսպիսի միջադեպերն անթույլատրելի են:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն ապտակեց Էդմոն Մարուքյանին: