Բաժիններ՝

Բելառուսի ԿԸՀ-ն առաջարկում է նախագահական ընտրություններն անցկացնել օգոստոսի 9-ին

Բելառուսում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետները հստակեցվում են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշկինան մայիսի 8-ին խորհրդարանում հայտնել է, որ ընտրություններն առաջարկվում է անցկացնել օգոստոսի 9-ին:

Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը:

«Ընդհանուր առմամբ, կա միասնական կարծիք օգոստոսի 9-ին անցկացնելու վերաբերյալ»,-ասել է նա:

Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ զրույցում նշել էր, որ նախագահական ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում: Նա նշել էր, որ ընտրությունները կանցկացվեն ամռանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031