
Բունդեսլիգայի վերսկսումից հետո առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին

Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը` Բունդեսլիգան վերսկսվում է պաշտոնապես: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայից հետո Գերմանիայի առաջնությունն առաջին է, որ վերսկսվում է:
Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին, որտեղ կմրցեն «Բորուսիա»-ն և «Շալկե»-ն: Լիգայի կազմակերպիչները նպատակ ունեն առաջնությունն ավարտել հունիսին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Բունդեսլիգան դադարեցվել էր մարտի 13-ին: Թիմերն արդեն մեկ շաբաթ է ինչ մարզումներ են անցկացնում: