«Ահազանգեր եմ ստացել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից, նրանք դեմ են Լանզարոտեի կոնվենցիային». Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովը մայիսի 8-ին քննարկեց և այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», վավերացնելու հարցը։
Նախքան քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանի բակում այս պահին ընթանում է քաղաքացիական ակցիա, իսկ երեկ Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ ներկայացուցիչներից բազմաթիվ ահազանգեր է ստացել, որոնցով վերջինները դեմ են արտահայտվել այս կոնվենցիային:

«Կան էնտեղ դրություներ, որոնք հույս են տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանությունը փորձ է արվում ավելի համակողմանի ներկայացնել, սակայն վտանգ է պարունակում, կան դրույթներ, որոնք ողջամտորեն կասկածի տակ են դնում երեխայի դաստիարակությունը: Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որը չի բխում ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության իրական շահերից՝ երեխայի լավագույն շահերից»,- ասաց Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս