««Լանզարոտեի կոնվենցիան» կանխելու է մանկապղծությունը, և մենք կողմ ենք քվեարկելու». Լիլիթ Մակունց
Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», որին մինչև քվեարկությունը դեմ էր արտահայտվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, ի պատասխան Պետրոսյանի այն մտահոգությունների, որ կոնվենցիան վտանգավոր դրույթներ ունի, հայտարարեց, որ այդ կոնվենցիային հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկել ԱԺ բոլոր խմբակցությունները, այդ թվում և՝ «Բարգավաճ Հայաստանը»:
«Ցավում եմ, որ առանձին մարդիկ կարողանում են ազդել Ձեր դիրքորոշման վրա, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից: Այս կոնվենցիան դեմ է մանկապղծությանը, կանխելու է մանկապղծությունը Հայաստանում, և հետևաբար՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս համաձայնագրի վավերացմանը»,- ասաց Մակունցը:
Համաձայնագիրն ԱԺ-ն վավերացրեց 79 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում