
Հրդեհ փայտաշեն տնակում․ կա տուժած

Մայիսի 11-ին, ժամը 05:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/4 շենքի մոտակայքում այրվում է անվադող:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է փայտաշեն տնակ (մոտ 10 քմ)․ կա տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել՝ 06։06-ին։ Այրվել է տնակը՝ ամբողջությամբ։ Տուժած քաղաքացին հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։