Էդմոն Մարուքյան-Սասուն Միքայելյան միջադեպը Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է կողմնակալ

«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային ՀԸ-ի կողմից ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ռեպորտաժին:

«Հանրային հեռուստաընկերության մայիսի 10-ի՝ կիրակնօրյա թողարկմանը, ծավալուն անդրադարձ կար Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։ Մոտ 10 րոպեանոց ռեպորտաժում լրագրողը մանրամասնորեն ներակայցրել էր, թե ումից ու ինչպես սկսվեց միաջեդեպը՝ Մարուքյան-Թունյան լեզվակռիվ, Թունյանը տեղից պատասխանեց, միջամտեց Սասուն Միքայելյանը։

Լրագրողը ներկայացրել էր բոլոր կողմերի արձագանքը, մինչդեռ ոչ հավասարաչափ, բացի այդ ռեպորտաժում չի նշել, որ Էդմոն Մարուքյանը միջադեպի վերաբերյալ նույն օրը՝ երեկոյան, հանդես էր եկել լայվով։ Փոխարենը, ռեպորտաժի կեսը կառուցված էր վարչապետի խոսքի վրա։

«Մեդիա պաշտպան»-ն արդեն անդրադարձել էր, որ Ազգային ժողովի կայքում միջադեպը հավասարաչափ չէր լուսաբանվել, նույն սխալն անում է Հանրային հեռուստաընկերությունը, որն առավել պատասխանատու պետք է լիներ միջադեպի բազմակողմանի լուսաբանման հարցում, քանի որ ֆինանսավորվում է հանրային միջոցներով, իր գոյության իմաստը, իր մանդատը հանրային շահերը ներկայացնելն է»:

Տեսանյութեր

Լրահոս