
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 79, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3392 է, մահվան դեպքերինը՝ 46

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք, ապաքինվել է ևս 34 մարդ:
Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/691927924976471/?type=3&theater