«Արտագնա աշխատանքի գնալու ցանկություն ունեցողների հարցը մեր քննարկելիք հաջորդ հարցն է». Փոխվարչապետ
«Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների հարցի հետ կապված կարգավորումն իրականում մեր դաշտում չէ: ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների գործընկերների հետ մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ, համապատասխան որոշումներ, որոնցով փաստացի քաղաքացիների համար արգելափակել ենք մուտքը դեպի մեր սահման, միայն բացառիկ դեպքերում ենք թույլ տալիս դեպի Հայաստան մուտք այլ երկրների քաղաքացիների: Այս նույն մոտեցումը գործում է, օրինակ, Ռուսաստանում: Կարծում եմ՝ մեր գալիք քննարկվելիք թեմաններից մեկը սա է լինելու մեր գործընկերների հետ»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներով հանդերձ, ինչպես նաև՝ պարբերական թռիչքների վերականգնման հետ միասին, պետք է հասկանալ, թե ինչպես են լուծելու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման հարցերը մի երկրից՝ դեպի մյուս երկիր:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու Կառավարության որոշումը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում