Բաժիններ՝

Եմենից ավելի քան 2000 փախստական ​​է ժամանել Ջիբութի

Եմենում ընթացող մարտական ​​գործողություններից փրկված ավելի քան 2000 մարդ հատել է Կարմիր ծովը և հասել Արևելյան Աֆրիկայում գտնվող Ջիբութի: Այդ մասին հայտնել է Ջիբութիի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Իլյաս Մուսա Դավալեհը։

«Ներկայում Ջիբութի է ժամանել ավելի քան 2084 փախստական։ Այս ցուցանիշների պայմաններում իրավիճակը էլ ավելի է բարդանում մեր երկրի համար, չնայած հումանիտար օգնություն ապահովելու մեր անսասան հանձնառությանը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկատվության համաձայն, սեպտեմբերին Եմենում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով 82 հազար մարդ հարկադրված է եղել լքել տները։

Եմենում հակամարտությունն սկսվել է 2014 թվականին. 2022 թ. ի վեր այնտեղ նկատվում էր հարաբերական անդորր։ 2026 թ. հուլիսի սկզբից երկրի տարբեր շրջաններում ակտիվացել են կառավարական զորքերի և հութիների միջև մարտերը։ Անցյալ շաբաթ հութիները հարձակողական գործողություն են անցկացրել, ինչի հետևանքով իրենց վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ողջ եմենական ափը և այն տարածքները, որոնք հարակից են Բաբ էլ Մանդեբի նեղուցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930