Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակչուհի Հայկանուշ Մելքոնյանի տնտեսության 122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վերքեր հասցրել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, թե ինչ պետք է անեն արտերկրում գտնվող ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 598-ով՝ հասնելով 262 հազար 843-ի:
Պարետատունը հրապարակել է, թե նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայիսի 18-ից ինչպես պետք է օգտվել հասարակական տրանսպորտից։
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց՝ մայիսի 18-ից կաշխատի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, հանրային բաց և փակ վայրերում մայիսի 25-ից պարտադիր կլինի դիմակների կրումը․ կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից:
Մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո՝ 31.03.19 թ., իր ընդունած սկզբունքի համաձայն՝ մեկ տարի անց կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ. կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը:
2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:
Փոքրիկ հուշում. ուրեմն մի դատավոր կա, արարում էր Ավան և Նոր Նորք նստավայրում, հիմա էլ իջել է Կենտրոն։ Այդ դատավորը երեկ մարդ է կալանավորել (հայտնի հեծանվորդին), գտնելով, թե ՀՀ ԱԺ պատգամավորը պետական մարմնում ծառայող անձ է, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:
2020թ․ մայիսի 14-ին Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, այն է՝ մինչև 2020թ. հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Մայիսի 15֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 51 քաղաքացի:
«Մայիսի 14-ին Կառավարությունը երկրորդ անգամ որոշեց 30 օրով երկարացնել արտակարգ դրությունը Հայաստանի ողջ տարածքում։ Երբ առաջին անգամ Կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց մարտի 16-ին, ես ոչ միայն դրան կողմ էի, այլև նախորդած երկու շաբաթների ընթացքում պարբերաբար ինքս էի դա պահանջում։ Երբ Կառավարությունը առաջին անգամ երկարաձգեց արտակարգ դրույթյունը, ես ևս դա արդարացված էի համարում։ Բայց հիմա նույնիսկ ինձ մոտ են սկսել հարցեր առաջանալ, և ահա թե ինչու։
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև 2020թ. մայիսի 31-ը: Բանկի վարկառուները կարող են ստանալ վարկի մարումների հետաձգում:
Հայկն իր ծնված օրվանից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի` կարծրատիպերը հնարավոր է կոտրել, անհնարին բառն իր կյանքի դժվարին, դաժան ճանապարհին կիրառելի չէ, մեծ ցանկության, աշխատասիրության ու Աստծո կամքով, հնարավոր է դառնում ջնջել ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշումը:
Մայիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 141-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 2106-ի» 49-ամյա վարորդ Լևոն Թումանյանը մահացել է:
Ֆիլիպինների իշխանությունները Բիկոլ շրջանում ավելի քան 300 հազար մարդու տարհանել են, պատճառը «Ամբո» թայֆունն է:
Առավոտյան զանգահարում ես Արսեն Թորոսյանի ու Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակներին, որպեսզի հետաքրքրվես նրանց թեստի արդյունքներով ու առողջական վիճակով, իսկ մի քանի ժամ անց խոսնակները քեզ առողջություն ու շուտափույթ ապաքինում են մաղթում կորոնավիրուսից։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ): 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
7-ամյա տղամարդը հետախուզվում է Իրանի իրավապահների կողմից:
Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով:
Հավատարիմ մնալով մեր կազմակերպության որդեգրած սկզբունքին՝ պարետատունը, որպես կարևորագույն աշխատող միավոր, զերծ պահել լրացուցիչ ճնշումներից, հարկ ենք համարում, սակայն, արձանագրել հետևյալը։
Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Էդմոն Մարուքյանի երեկվա ֆեյսբուքյան հայտարարությունը՝ գրելով. «Իշխանական ֆեյքերը արջի ծառայություն են մատուցում Նիկոլ Փաշինյանին և հետևաբար սկսվում է մի պրոցես, որ կոչվում է 1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1….. անձամբ՝ ես, ցավում եմ այս պատկերի համար, դա ինձ անձնական դժբախտության կհանգեցնի:
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի մասին երկու կողմերի հաղորդագրությունների միջեւ Արցախյան հարցի մասին առկա տարբերությունները ակնբախ էին։
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի:
Մայիսի 14-ին, ժամը 21:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ասում են, թե խորհրդարանական վերջին միջադեպից հետո ճամփա անցած քայլականները սկսել են բացարձակ չվստահել Փաշինյանին. խմբակցությունում մեծ լարվածություն է տիրում. Փաշինյանի անկանխատեսելիությունը սկսել է նյարդայնացնել, անհանգստություն պատճառել բոլորին։
Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 13-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով))՝ ուղղելով հարցեր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 527 հազարը: