«Հայաստանի մահճակալային ֆոնդը 2000 է, 100 արհեստական շնչառական սարքերից գործարկված է 6-ը». Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան այսօր խորհրդարանում անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված մահճակալային ֆոնդին, նշեց, որ այս պահին կա 2000 մահճակալ:

Նրա խոսքով՝ թոքաբորբ ունեցող ոչ բոլոր անձինք են, որ կարիք ունեն այդ մահճակալային ֆոնդի:

«Այդ անձանց մոտավորապես 25-30 տոկոսը կարիք չունի ինտենսիվ բուժման: Փաստացի առողջապահակական համակարգի կարողությունների առումով, մենք մեզ բավականին վստահ ենք զգում: Այս պահին մոտավորապես ունենք 100 ինտուբացիոն արհեստական շնչառության սարքեր, որոնցից գործարկված են ընդամենը 6-ը: Այս առումով, այս փուլում մեր կարողությունները համարում ենք ավելին, քան բավարար»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Ըստ նրա՝ Կառավարությանը հաջողվել է բավականին արագ տեմպերով առողջապահական համակարգը բերել մի վիճակը, որը թույլ է տալիս այսօր գնալ որոշակի սահմանափակումների նվազեցման:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս