
«Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան» մրցեցին ընկերական խաղում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի թիմերը մարզումները վերսկսելուց հետո անցկացնում են նաև ընկերական հանդիպումներ: Երևանի «Ալաշկերտը» մրցեց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Թե «Ալաշկերտը» և թե «Արարատ-Արմենիան» մի քանի ընկերական հանդիպումներ են պլանավորել մինչև Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերի վերսկսվելը: Դեռևս հայտնի չէ, թե առաջնությունը երբ կշարունակվի: Սակայն թիմերը մարզումների են վերադարձել մարտի 23-ին: