
«Մայիսի 15-ից կվերականգնվեն Ռուսաստանից կանոնավոր չվերթերը». Պարետ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան կատարվող չվերթերին:
«ՀՀ այն քաղաքացիները, որոնք արտերկրում հայտնվել են դժվարին պայմաններում, արդեն ասել եմ, որ մարտի 13-ից մինչև օրս մոտ 2 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել հայրենիք՝ Կառավարության ջանքերի շնորհիվ: Տեղեկացնեմ նաև, որ վաղվանից՝ մայիսի 15-ից, վերականգնվելու են կանոնավոր թռիչքները Ռուսաստանի Դաշնությունից: Անձանց կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալու Հայաստան: Վերադարձողները պետք է ինքնամեկուսացման խստիվ ռեժիմ պահպանեն»,- շեշտեց Տիգրան Ավինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում