«Չեմ հասկանում մեր քաղաքացիների՝ Լարսի անցակետում հայտնվելու դրդապատճառը». պարետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ չի կարող հասկանալ ՀՀ քաղաքացիների՝ Լարսի անցակետում հայտնվելու դրդապատճառները:

«Կարծում եմ՝ իրականում պարզ էր, որ փակ է հայ-վրացական սահմանը, ուստի իրենք ունենալու էին այդ խնդիրը: Այսինքն՝ մեքենաներով գալ այնտեղ և պահանջել, որպեսզի թույլ տանք անցնեն… եկեք հասկանանք, թե սա ինչ ծավալների հետո կարող է բերել, և քանի քաղաքացի կարող է նույն ճանապարհով փորձել հետո վերադառնալ:

Ըստ իս, այդ քաղաքացիների խնդիրներին կարող է անդրադառնալ Արտաքին գործերի նախարարությունը, և, եթե նրանք ունեն կարիք վերադառնալու Հայաստան, նրանց ցուցակագրի և հերթով ապահովի նրանց վերադարձը»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց Տիգրան Ավինյանը:

Ըստ փոխվարչապետի, երբ ամբողջ աշխարհում հայտարարվում է պանդեմիա, և բոլոր երկրները փակում են իրենց սահմանները, Լարսի անցակետ հասնող ՀՀ քաղաքացիները չէին կարող չիմանալ, որ սահմանները փակ են լինելու, և կանգնելու են խնդրի առջև:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս