ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ ԱԺ-ում և այլուր դիմակ կրելու պարտադիր պահանջը պայմանավորված է պարետատան որոշմամբ` հաշվի առնելով վարավածների վիճակագրությունը և որոշակի հետազոտությունների արդյունքներ:
2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա:
«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը համարում եմ բնավ ոչ արդյունավետ և ոչ այնքան կազմակերպված, քանի որ որոշում և օրենք ընդունելը մի բան է, դրանց կիրարկմանը հետևելը և վերահսկողություն իրականացնելը՝ մեկ այլ բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշմամբ բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2020 թվականի ապրիլի 1-ին կայացված որոշումը, որով թույլատրելի էր ճանաչվել ամբաստանյալ Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի կիրառումը որպես խափանման միջոց ճանաչվել է անթույլատրելի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։
Վերջին երկու օրերի ընթացքում ընդամենը 5 տրանսպորտային միջոց է հայտնաբերվել, որոնք խախտել են հակահամաճարակային միջոցառումները. Երևանի ավագանու մայիսի 26-ի նիստի ժամանակ, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի հարցին, թե քանի՞ անգամ են ախտահանվում տրանսպորտային միջոցները, և ովքե՞ր են դա վերահսկում, ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:
Կորոնավիրուսն ախտորոշող թեստավորման արդյունքներով Շվեդիայում 300 բուժաշխատողի մոտ Covid-19 է հաստատվել:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է հունիսի 15-ից վերականգնել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունը:
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը․
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 716 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
«Ինչ ջուռի մարդ ասես` կա Ազգային ժողովում». Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է մտածել որոշներին իրենց խոսքերի համար պատասխանատվության ենթարկելու մասին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։
Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։
«Ամեն անգամ, երբ այս ամբիոնից քննարկում ենք, թե ինչ խնդիրներ կան շինարարության ոլորտում, անընդհատ հնչում են պատասխաններ, որ մենք ամեն ինչ ժամանակին արել ենք, ամեն ինչ հասցրել ենք, բայց էս գնումների մասին օրենքն էնքան վատն ա, որ ընթացքը նորմալ չի լինում: Կառավարությունն էլ, ինչպես հայտնի խոսքն է ասում, «ունքը սարքելու տեղը՝ աչքն էլ տվեց-հանեց», և հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ հսկողություն իրականացնողից և շինարարություն անողից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, և այս գնումները կանգնում են, շինարարությունը կանգնում է, որովհետև չեն ներկայացվում համապատասխան երաշխիքներ»,- ասաց Խաժակյանը:
Իշխանությունը դեմ քվեարկեց քաղաքացիներին վարկային արձակուրդ տրամադրելու Տիգրան Ուրիխանյանի նախագծին
Մայիսի 24-ին ամերիկյան The Washington Times պարբերականի կայքում հրապարակվել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանի «Ադրբեջանը կանգնած է խաղաղության ճանապարհին» հոդվածը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում բանակցություններ են ընթացել տարբեր քաղաքական ուժերի հետ: Քաղաքական ամենամեծ ձեռքբերումը նա համարել է «Միասնական հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը երեկ հուշագրի տեսքով ներկայացվել է հանրության դատին:
«Չափազանց ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը։
«Վահագն Հովակիմյանը բարդ կացության մեջ է, պետք է որոշի՝ ինքն է դատվո՞ւմ, թե՞ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը». Էդմոն Մարուքյան. ՈւՂԻՂ
«Գալու է ժամանակը՝ էս դիմակները հանելու ենք, եկեք անենք այնպես, որ դրանք հանելուց հետո դեմքներս կորցրած չլինենք հանկարծ». Վարազդատ Կարապետյան
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով՝ ընդհանուրը դառնալով 362 հազար 342:
«Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Մոլդովան մայիսի 26-ից հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը: Այն մտցվել էր կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի շրջանակում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին տեղեկությունը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է երկրի վարչապետ Իոն Կիկուն:
Երևանի ավագանու՝ մայիսի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու հարցը: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից և օրակարգ բերել առաջիկա նիստերից մեկում, քանի որ իրենց այդ հարցի մասին ուշ են զգուշացրել՝ երկու շաբաթ առաջ, և իրենք չեն հասցրել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:
Սա աներկբա նշանակում է, որ այս հոդվածում նշված` «մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը», ինչպես նաև «խաղաղ կարգավորումը» վերաբերում է այն հակամարտություններին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ, իսկ դա միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։ Այսինքն, ըստ Եվրոպայի խորհրդարանի վերոհիշյալ բանաձևի նախագծի` «ուժի կիրառման և սպառնալիքի մերժման» ու «խաղաղ կարգավորման» սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա չեն տարածվում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը դադարեցվել է: Նրա խոսքով, նման որոշում ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում վերջերս կատարված հետազոտության մասին հրապարակումից հետո:
Կուսակցությունների համար անցողիկ շեմն առաջարկվում է 6-ի փոխարեն դարձնել 4. փոփոխություններ՝ «Կուսակցությունների մասին» օրենքում
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
«Ողջունում եմ «Լուսավոր Հայաստանի» վերադարձը, եթե եկել են, ուրեմն բավարարված են տրված գնահատականներով». Արարատ Միրզոյան