
«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը․
«Դրանցով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:
Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ կողմերի լայն մասնակցություն՝ առաջարկությունների և դիտարկումների տեսքով»,- ասված է հաղորդագրության մեջ: