
Շվեդիայում 300 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուսն ախտորոշող թեստավորման արդյունքներով Շվեդիայում 300 բուժաշխատողի մոտ Covid-19 է հաստատվել: Բուժաշխատողները Ստոկհոլմից 70 կմ հեռավորության վրա գտնվող Ուփսալա քաղաքի ակադեմիական հիանդանոցից են:
Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:
«Իրավիճակն այնպես է, ինչպես հասարակության այլ շրջանակներում. դիտարկվում է վարակի տարածում, բայց մենք չգիտենք, ինչպես է այն ներթափանցել հիվանդանոց և ինչպես է տարածվել»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միքայել Քելերը: