Բաժիններ՝

«Չափազանց ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը». Արմեն Սարգսյան

«Չափազանց ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը։ Ես շարունակում եմ հետևել գործընթացին ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի ղեկավարի տեսանկյունից, և վստահ եմ, որ արդարությունը կհաղթի», -ռուսաստանյան «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կարծում Մարտի 1-ի գործով դատավարության մասին:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի նախագահի պաշտոնում ունի որևէ նվիրական նպատակ, որին հասնելու դեպքում կհամարի, որ զուր չի աշխատել, նախագահ Սարգսյանն ասել է. «Հայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալն այն գլխավոր առաքելությունն է, որն իր առաջ դնում է նախագահի ինստիտուտը»։

Նա նշել է, որ բազմաթիվ նվիրական նպատակներ ունի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից և դրա հետևանքների վերացումից` մինչև տնտեսապես հզոր և տարածաշրջանում ու աշխարհում արժանապատիվ դիրք զբաղեցնող Հայաստանի ստեղծում։

«Ես կուզեի Հայաստանը տեսնել որպես տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներից մեկը, որն աշխարհում առաջիններից կլինի արհեստական ինտելեկտի օգտագործման վրա հիմնված համակարգերի մշակման և ներդրման գործում,-ասել է նախագահը։- Այդ ուղին, կարծում եմ, Հայաստանին թույլ կտա գտնել աշխարհում իր տեղը և ապացուցել, որ փոքր երկիրը կարող է «հաջողակ» լինել։ Հենց դրան են ուղղված նախագահական նախաձեռնությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031