5 տրանսպորտային միջոց խախտել է հակահամաճարակային կանոնները. Էդգար Գալստյան

Վերջին երկու օրերի ընթացքում ընդամենը 5 տրանսպորտային միջոց է հայտնաբերվել, որոնք խախտել են հակահամաճարակային միջոցառումները. Երևանի ավագանու մայիսի 26-ի նիստի ժամանակ, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի հարցին, թե քանի՞ անգամ են ախտահանվում տրանսպորտային միջոցները, և ովքե՞ր են  դա վերահսկում, ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:

«Օրական մեկ անգամ խորքային ախտահանումն իրականացնում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ն, իսկ օրվա ընթացքում ախտահանում իրականացնում են ընկերություններն իրենց հաշվին: Տրանսպորտային միջոցների մուտքի մոտ տեղադրվում է ախտահանող միջոց, ուղևորները և վարորդը պետք է լինեն դիմակով և ձեռնոցներով: Մայիսի 24-ին ընդամենը երկու տրանսպորտային միջոց է Ոստիկանության կողմից հայտնաբերվել, իսկ մայիսի 25-ին երեք ավտոբուս է հայտնաբերվել և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031