Երեք օր առաջ, կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
2018թ. դեկտեմբերի 20-ից ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն այսուհետ ղեկավարելու է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը: Նա նաև կգլխավորի Ադրբեջան-Կանադա միջխորհրդարանական աշխատանքային խումբը:
Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտնել է, որ մայիսի 4-ին երկրի իշխանություններն աստիճանաբար կսկեն վերացնել սահմանափակումները, որոնք կիրառվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Times of Malta»-ին:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 1-ին կրկնակի թեստավորվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին՝ ժամը 10:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման, դրանց շրջանակներում համայքններին հասցված վնասների վերականգնման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ գործողությունները:
««Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիագնոստիկ վիրահատությունից հետո կորոշվի հիմնական վիրահատության ծավալը»: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դարձյալ զանգահարում էր ՀՀ քաղաքացիներին և այս անգամ ընտրել էր նրանց, որոնց էլեկտրաէներգիան անջատել են վճարումները չկատարելու պատճառով:
Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2148 դեպք. ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
«Հեռավար կրթության արդյունքում ունեցանք շատ դրական առաջընթացներ։ Այս իրավիճակը նպաստեց, որ դասի ժամանակ ոչ մի կերպ չկենտրոնացող աշակերտները կենտրոնանան և սկսեն ավելի լավ աշխատել։ Հատկապես տարրական դասարանների երեխաների ծնողներն այդ ընթացքում մեծ սիրով օգնում էին նրանց։ Մրցակցություն կար, բոլորն ուզում էին լավ սովորել, ցույց տալ, որ իրենք կարող են։ Շատ դրական աճ գրանցեցինք կրթության առումով»,- «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշխեն Թանդարյանը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ արտակարգ դրությունը դրական դերակատարում է ունեցել կրթության ոլորտում։ Ե՛վ ուսուցիչները, և՛ աշակերտները, դասախոսներն ու ուսանողներն այս ընթացքում իրենց թվային գրագիտության մակարդակը շատ ավելի մեծ տեմպերով բարձրացրել են, քան, գուցե, նախորդ տարիները միասին վերցրած։
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1215-ով: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը հաղթահարել է 76 հազար 318 մարդ:
«Մայիսի 4-ից հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել». Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Աշխատանքից տուն ճանապարհին մտահղացած և առանց երրորդ անձի հետ քննարկելու հապճեպ հրապարակած՝ վարչապետի գաղափարը մի քանի պատճառով անթույլատրելի է և կոռեկտ չէ ժամանակակից հասարակության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսել է հետախուզական այն հաշվետվությունները, որոնք ցույց են տալիս, թե կորոնավիրուսը ի հայտ է եկել Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում:
Ինչպես հայտնի է՝ քննություններ չեն լինի՝ ինչպես 4-րդ և 9-րդ դասարաններում, այնպես էլ՝ ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ և ավարտական 12-րդ դասարաններում, իսկ կիսամյակային և տարեկան արդյունքները՝ ինչպես այս դասարանների, այնպես էլ՝ բոլոր մյուսների դեպքում, կամփոփվեն մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականների հիման վրա:
Մայիսի 1-ին, ժամը 09:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պետական քոլեջի մոտակայքում կայանած կցորդիչով բեռնատարի խցիկից ծուխ է նկատվում։
Կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ այն հայտարարությունը, հարցերի շարքը, որ ներկայացրել էր Ֆեյսբուքում Հրաչյա Հակոբյանը, գրվել է այլ տեղ: ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման մասին նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը: Ըստ նրա՝ այդ գրառումը և ընդհանրապես վերջերս գրվող բոլոր տեքստերը, որ կապ ունեն Արթուր Վանեցյանի հետ, գրվում են հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Մայիսի 1-ին, ժամը 08:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Երբ քաղաքապետի ընտրության ժամանակ Սփյուռքի նախարարության ոմն Անուշ, մոբիլիզացնելով իր չիրացված ողջ մակաբույծ իմպուլսները, սեռապաթոլոգիկ հայհոյանք էր տալիս ինձ ու էդ հայհոյանքը «հավանում» էին իր հպարտ հայհոյակիցները, էդ ժամանակից արդեն Ջինը դանդաղ դուրս էր գալիս շշից։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 7 հազար 933-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 114 հազար 431:
Քանի դեռ արտակարգ դրության ռեժիմում ենք գտնվում ու, կարելի է ասել, ամենաթողություն է, քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները,քանդուքարափն ու անհայտ ծագման շինարարությունները։
Ուշադրությամբ հետևում ենք մեր կազմակերպությանն անդամակցող «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին և հայտնում ենք մեր անհանգստությունը այդ մասով։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս իր կողմից կառավարվող 15 ընկերությունների, կարևոր գործոն է Հայաստանի տնտեսության համար՝ աշխատատեղերի քանակով, վճարված հարկերով և ստեղծվող տարեկան ՀՆԱ-ի վրա ազդեցությամբ։
«Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, որպես «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, առաջինը բարձրաձայնեցի, որ վարչապետի կողմի հայտարարված թվերը հիմնադրամում չեն արտահայտվում. դրանք կամ յուրացվում են, կամ` թերհավաքագրվում. այդ տենդենցը գնալով խորանում էր, որևէ քայլ չէր ձեռնարկվում, իմ շարունակական բարձրաձայնումները նախկինի պես մնում էին` «ձայն բարբառոյ յանապատի»` իշխանություններին համար դառնալով այլևս խիստ անհաճո:
«Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված՝ «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյաններին պատկանող բնակարաններում խուզարկությունների արդյունքում ոչինչ չի առգրավվել». 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:
Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։
Մայիսի 1-ին, ժամը 03:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այրվում է տուն:
Կրեմլն անհեթեթություն է համարել լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե կորոնավիրուսը հաղթահարելուց հետո վարչապետ Միխայիլ Միշուստինը կարող է չվերադառնալ աշխատանքի: