Բաժիններ՝

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները հանված են

Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ նշելով, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի:

ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրերում ապրիլի 19 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվեց մինչև ապրիլի 30-ը:

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031