
Փրկարարները Արմավիրի բնակարաններից մեկում 83-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին՝ ժամը 10:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Արտաշես Վ.-ի (ծնված 1937 թ.) դին։