Բաժիններ՝

Սոթք գյուղում տուն է ամբողջությամբ այրվել

Մայիսի 1-ին, ժամը 03:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 3-րդ խճուղու տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 07:08-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (մոտ 72 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև Վարդենիսի քաղաքապետարանի օժանդակ ջրատար ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031