Սազերլենդ-Սփրինգսի բապտիստական եկեղեցում իրականացված հրաձգության ժամանակ հղի կին է զոհվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը:
Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Ձորագյուղ համայնքների ղեկավարներ Մհեր Մարտոյանը եւ Լեւիկ Գրիգորյանը նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով վերընտրվել են իրենց պաշտոններում:
Կորեայի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 6-ին հայտարարել է ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների շրջանակներում այդ երկրի 18 քաղաքացիների պատժամիջոցների ցուցակում ներառելու մասին, որոնք նպատակամղված են Փենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը:
Նոյեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Իջեւանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Արմար» ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցել «Նիկար-02» և «Գեղաշեն-02» թիմերի հանդիպումը, ինչից հետո բռնության է ենթարկվել հանդիպումը սպասարկած մրցավարը։
«Բյուջեի հիմնական տրամաբանությունը հայտնի է` ուղղված է քաղաքացիների համար սոցիալական պաշտպանության ծրագրերի շարունակականության ապահովմանը, և նաև, որը պակաս կարևոր չէ հենց այդ խնդիրները լուծելու համար, կապիտալ ներդրումներին»:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Արամ Արամյանը:
Հայաստանում կընտրեն տարվա թռչուն: Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է «Տարվա թռչուն 2018» բաց քվեարկությունը, որի արդյունքում Հայաստանում գրանցված վեց թռչնատեսակներից ընտրվելու է մեկը: Ընտրության թեկնածու թռչուններն են` ժայռային փոքր սիտեղը, սովորական կկուն, փոքր ջրցուլը, ջրարծիվը, ամուրիկը, կարմրագլուխ սուզաբադը:
Սիրիական բանակի մարտիկները եւ շիա աշխարհազորայինները հասել են Իրաքի հետ սահմանին եւ գտնվում են Բու-Քեմալ քաղաքից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանում, որը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների վերջին հենակետն է:
«Երբ մենք կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում, մենք մարդկանց ի՞նչ ուղերձ ենք հղում, չե՞նք ասում արդյոք, որ ևս 10 տոկոսով պիտի վատ ապրեն»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս հարցով դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երեւան:
Բնապահպան Կարինե Դանիելյանն անընդունելի է համարում Monsanto ընկերության հնարավոր գործունեությունը Հայաստանում։
Պետական եկամուտների կոմիտեն հոկտեմբերին ավելի քան 8.5 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկի գումար է վերադարձրել 47 տնտեսավարողի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՊԵԿ ստուգումների կազմակերպման ու դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը` նշելով, որ այն աննախադեպ ցուցանիշ է թե տնտեսավարողների քանակի, թե գումարային առումով:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Տեխասում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որը 26 մարդու կյանք է խլել, վերստին հորդորել է սահմանափակել զենքի կրումը։
«Աշխատանքի պետական քաղաքականությունը մշակելու պարտականությունը դրված է նախարարության վրա»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին սոցապ նախարար, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով ներկայիս Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համակարծիք են ԿԺԴՀ-ի խնդրի ռազմական լուծման հնարավորության հարցում:
ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ավստրալիան նոյեմբերի 6-ին Հարավային Կորեայի Չեջուդո կղզու մերձակա ջրերում համատեղ ռազմածովային զինավարժանքներ են սկել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սեուլ այցի նախաշեմին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայում գտնվում է Սիրիայում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին:
Սույն թվականի նոյեմբերի 3-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել 2017թ թվականի նոյեմբերի 2-ին ժամը 16 անց 30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանի փախուստի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Չելսի»-ից կրած պարտությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ի դրոշները խոնարհել մինչեւ նոյեմբերի 9-ը ի հիշատակ Տեխասի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում հրաձգության զոհերի։
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին նոյեմբերի 6-ին պալատի իրենց նստավայրում ընդունել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային:
«Դուք ճիշտ նկատեցիք, որ ծախսերի արդյունավետ օգտագործումն անընդհատ պրոցես է ու դրա կարիքը կա, ու մենք վստահ չենք, որ առողջապահության կամ ցանկացած ոլորտում ծախսերն արդյունավետ են օգտագործվում»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:
Հուլիսի 12-ին, ժամը 17.10-ի սահմաններում, ոստիկանության Եղեգնաձորի բաժին էր հաղորդվել 1963 թ ծնված Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին: Հուլիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է արքայազն Մանսուր բեն Մուկրինը ու բարձրաստիճան եւս մի քանի պաշտոնյաներ, տեղեկացնում է BBC-ին:
2018 թվականին սոցիալական ոլորտի հատկացումները նվազելու են շուրջ 362 միլիոն դրամով: Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց վիճակը գնալով վատանում է, բայց կառավարությունն այդ ոլորտի հատկացումները կրճատում է:
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումն (ICIJ) իր կայքում զետեղել է աշխարհի քաղաքական գործիչների, ընկերությունների ղեկավարների, նրանց հարազատների եւ գործընկերների օֆշորային գործունեության մասին արխիվը:
Նոյեմբերի 4-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Մելքումովի փողոցի թիվ 22/1 հասցեում գնտվող ավտոտնակից բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Վաչե Ա.-ն, 1982 թ. ծնված Արթուր Հ.-ն և Վալոդիա Հ.-ն:
Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումը նոյեմբերի 5-ին հրապարակել է տվյալներ հայտնի ընկերությունների և աշխարհի տարբեր երկրների ներկա կամ նախկին ղեկավարների օֆշորային գործունեության վերաբերյալ: