Ծովինարի և Ձորագյուղի գյուղապետերը վերընտրվել են
Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Ձորագյուղ համայնքների ղեկավարներ Մհեր Մարտոյանը եւ Լեւիկ Գրիգորյանը նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով վերընտրվել են իրենց պաշտոններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, Ծովինար համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական Մհեր Մարտոյանը եւ Ձորագյուղ համայնքի ղեկավարի թեկնածու,ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Լեւիկ Գրիգորյանը մրցակից թեկնածուներ չեն ունեցել:
Զարմանալին այն է, որ երկու տեղերում էլ, նախնական տվյալներով, նրանք շահել են նույնքան ձայներ՝ 1239:
Լեւիկ Գրիգորյանը Ձորագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվում է 6, Մհեր Մարտոյանը՝ Ծովինար համայնքի ղեկավարի պաշտոնում՝ 5 ընտրաշրջան անընդմեջ:
Խոսրով Խլղաթյան